Գերիների նկատմամբ վարքագծում տեղի է ունենում շրջադարձ, վերադարձած 10 գերիներից 5-ին այսօր կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. Փաստաբան

Փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը գրում է.

«Ըստ էության, գերիների նկատմամբ մինչ օրս դրսևորված վարքագծում տեղի է ունենում շրջադարձ։ Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիներից 5-ին այսօր կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Թե ինչ զարգացումներ կլինեն այս գործընթացում, դժվար է միանշանակ ընդգծել, բայց որ այս գործընթացում ներգրավված են նաև բարձրագույն հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, որոնք չկրակելու հրաման են տվել ու որոնց դրսևորած վարքագիծը կարող էր դառնալ «Կամավոր» գերեվարվելու պատճառ, գրեթե կասկածից վեր է։

Այդ «Շնաձկների» պատասխանատվության հարցը ե՞րբ է լուծվելու․․․»։