Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը՝ «Լուրեր»-ին հայտնել է արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Բանակցություններում հայկական կողմը ներկայացնում է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, վրացական կողմը՝ Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, ադրբեջանական կողմը՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը: