ԱՄՆ Սենատը Nvidia-ի նախկին ղեկավար Հուանգին և առևտրի նախարար Լաթնիկին կանչել է ցուցմունք տալու

ԱՄՆ Սենատի բանկային հարցերով հանձնաժողովի նախագահ Թիմ Սքոթը հրավիրել է NVIDIA-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգին և ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լաթնիկին՝ ցուցմունք տալու ընկերության շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ։

Սքոթը X սոցիալական հարթակում հայտնել է, որ վերջին հրապարակումները լուրջ մտահոգություններ են առաջացնում ԱՄՆ ազգային անվտանգության և զգայուն տեխնոլոգիաների պաշտպանության առնչությամբ։

«Ամերիկացի ժողովուրդն արժանի է պատասխանների»,- ընդգծել է սենատորը՝ նշելով, որ Հուանգի կամավոր չներկայանալու դեպքում հանձնաժողովը կարող է նրան պարտադիր ներկայանալու ծանուցագիր ուղարկել։

Հուանգին առաջարկվել է ցուցմունք տալ դեկտեմբերի 3-ին, իսկ Լաթնիկին՝ դեկտեմբերի 10-ին։ NBC News-ի փոխանցմամբ՝ առևտրի նախարարը համաձայնել է ներկայանալ։

Նոյեմբերի 12-ին Հուանգը հրաժարական է տվել NVIDIA-ի ղեկավարի պաշտոնից։ Ըստ հրապարակումների՝ ընկերությունը հետաքննում էր տեղեկություններն այն մասին, որ նա կարող էր օտարերկրյա հետախուզական գործողության թիրախ դառնալ՝ չինացի գործարար Ալիս Հուանգի հետ ենթադրյալ անձնական կապի պատճառով։ Չինաստանը հերքում է լրտեսության վերաբերյալ մեղադրանքները։

NVIDIA-ի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ֆինանսական տնօ