Քըլըչը ողջունել է Հայաստանի Սահմանադրության նախագծում կատարված փոփոխությունը՝ այն պատմական անվանելով

Թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչը Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի հրապարակումը որակել է որպես «պատմական փոփոխություն»: Քըլըչը իր միկրոբլոկում գրել է.

«Հայաստանի Սահմանադրության մեջ պատմական փոփոխություն է կատարվել․ հանվել է այն ձևակերպումը, որը տարաձայնությունների տեղիք էր տալիս Թուրքիայի հետ հարաբերություններում։

Ինչպես միշտ նշել եմ, պարոն Նիկոլ Փաշինյանը կառուցողական և անկեղծ գործընկեր է ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, այլև տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման հարցում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ կիսվելով թուրքական Sabah պարբերականի հոդվածով։