Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի պատասխանը եւ խնդրել պատրաստել հայցադիմումը. փաստաբան

«Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:

https://www.facebook.com/amram.makinyan/posts/177249476684763

Հիշեցնենք, որ երեկ Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հրայր Թովմասյանը նախ ամենօրյա, ապա՝ ամենշաբաթյա, հետո՝ ամենաամսյա ռեժիմով իրեն իր ծառայություններն է առաջարկել։

Որին ի պատասխան Հրայր Թովմասյանը հայտարարել էր, թե եթե Փաշինյանը փաստ չհրապարակի, զրպարտության վերաբերյալ հայց կներկայացնի նրա դեմ։
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ գրառում էր կատարել՝ ներկայացնելով փաստը։

https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2539181376402242/?type=3