«Շատ տհաճ է լսել այդ ակցիաների ժամանակ հնչող արտահայտությունները, զգալ այդ ագրեսիան ու ատելության մթնոլորտը, որ տարածում են». Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

-Տիկի՛ն Ալեքսանյան, ի՞նչ է կատարվումՀայաստանի ներքաղաքական կյանքում ուԵրևանի փողոցներում՝ ըստ ձեզ:

-Դեմ չեմ հավաքներին, բոլորն ունեն հավաքներանցկացնելու ու իրենց տեսակետն արտահայտելուիրավունք, բայց իրավիճակը երբեմն դուրս է գալիսհունից, նկատի ունեմ ոստիկանների կողմիցքաղաքացիների նկատմամբ բռնությունգործադրելու դեպքերը, որոնք մենք դատապարտելենք: 

Այս ամենն աստիճանաբար ավելի ագրեսիվ բնույթ է կրում, և դա ինձ հիշեցնում է Բաղրամյան պողոտան, երբ ժամանակին էլ բավականին ագրեսիվ կոչերով էին հանդես գալիս ու դրանով իսկ վանում քաղաքացիներին: Օրինակ՝ դերասան Սոս Ջանիբեկյանի հետ կապված երեկվա միջադեպըխիստ մտահոգիչ է, և այդ «թուրք» արտահայտությունը, որ շարունակաբար կրկնում են, բոլորին թուրք են ասում, սա բարդույթ է, որից չեն կարողանում ոչ մի կերպ ձերբազատվել Դաշնակցությունն ու մյուսները: 

Մեր պետության, երկրի, ժողովրդի համար մեծ ներդրում կատարած այդ ընտանիքը՝ Ջանիբեկյանների, արժեք է պետության համար, իսկ երեկ նրանց ոչ ոք չէր զսպում. շշերը նետում ու թուրք էին ասում, իսկ այդ ամենի պատասխանատուն այդ քաղաքական առաջնորդներն են: Լավ կլիներ, որ մտածեին այս ագրեսիվ ու կոպիտ վարքի մասին:

 Իսկ երկու կողմում առկա այս անհանդուրժողականության մթնոլորտն ինչի՞ կհանգեցնի:

– Հույս ունեմ, որ իշխանությունները կկարողանան վերահսկել իրավիճակը, ու այն հունից դուրս չի գա: Ուղիղ եթեր է հեռարձակվում ու շատ տհաճ է լսել այդ ակցիաների ժամանակ հնչող արտահայտությունները, զգալ այդ ագրեսիան ու ատելության այդ մթնոլորտը, որ տարածում են:

-Տիկի՛ն Ալեքսանյան, այս իրավիճակի պատճառները որո՞նք են, ու ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում այս ամենից:

-Ընդդիմություն կոչվածը իշխանություն է ուզում, ուզում են զավթել իշխանությունը ու դրա համար դուրս են եկել փողոց: Ասեմ, որ ընդդիմությունն էլ, իշխանությունն էլ ղեկավարվում են մեկ կենտրոնից՝ Ռուսաստանից, չնայած Ռուսաստանը օր օրի գահավիժում է, նկատելի է, որ նա այս պատերազմում չի կարող ինչ-որ հաջողություններ ձեռք բերել: Այս ընդդիմությունը մեր շահերը չէ, որ ներկայացնում է, այսինքն՝ վիճելի հարցերին չի անդրադարձել, բովանդակային որևէ խոսք չի ասվում, որ իմանանք՝ ինչ ծրագրեր ունեն ու ինչ են ուզում անել:

-Այսինքն՝ չե՞ք հավատում այն հավաստիացումներին, որ հնչում ենընդդիմադիրների կողմից, թե սա իշխանության, քաղաքական ուժի պայքար չէ, այլ պայքար է «Հայաստանի ու Արցախի լինելության համար»:

– Ես էլ կարող եմ ասել, որ ուզում եմ Մարս մոլորակը փրկել, բայց դրանով հաստատ այդ մոլորակը չիփրկվի, ծրագիր չեն ներկայացնում, վիճելի հարցերիվերաբերյալ նույն մոտեցումն ունեն,  ինչ իշխանությունը:

Ոչ մի լավ բան չեմ սպասում, միայն չեմ ուզում, որ կոնֆլիկտը մեծանա, բախումներ առաջանան, ինձ ամենաշատը դա է մտահոգում, չնայած բախումներ լինելու տպավորություն ունեմ: Եթե մի դերասանի չեն հանդուրժում, որն իրենց շարքերը չի համալրում,նշանակում է որքան անհաջողությունը զգան, այնքան ագրեսիվ կեցվածք են ընդունելու:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am