Հակահամաճարակային պայմանները համատարած չեն պահպանվում․ Նիկոլ Փաշինյան․ Ուղիղ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ հակահամաճարակային պայմանները համատարած չեն պահպանվում։

Նա հորդորել է քաղաքացիներին պահպանել սոցիալական հեռավորություն, առանց ախտահանված ձեռքերի աչքերին, դեմքին ձեռք չդիպչել, չախտահանված ու չմաքրված սպասքից չօգտվել։

Վարչապետը նկատել է, որ եթե ամեն օր կորոնավիրուսով վարակակիրների թիվը ավելանա, ստիպված են լինելու դիմել խիստ սահմանափակումների։

Հակահամաճարակային պայմանները համատարած չեն պահպանվում։

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Dienstag, 12. Mai 2020