710 առողջացած, 489 նոր դեպք և ևս 13 մահ․ Կորոնավիրուսի դեպքերը Հայաստանում 31392-ն են

Առողջապահության նախարարության տվյալներով, հուլիսի 11-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 31 392 դեպք։ Մեկ օրում հաստատված դեպքերի քանակը աճել է 489-ով։

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 31392 (+489)
Առողջացածներ – 19419 (+710)
Փաստացի բուժվողներ -11234
Ընդհանուր թեստեր – 133104 (+1888)
Մահվան ելքեր – 559 (+13)
Մահվան ելքեր այլ պատճառով –180 (+3)