Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի օգնությունից․ Արման Մուսինյան

08-02-2019
572 դիտում
Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի օգնությունից․ Արման Մուսինյան

ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Ի պատասխան մի քանի լրատվամիջոցների կողմից արված հարցումների, տեղեկացնում եմ, որ.

1. Նախագահ Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի օգնությունից:

2. Եթե հարցաքննությունը շարունակություն ունենա, այդ մասին հանրությունը կտեղեկացվի մեր կողմից»:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, վկայի կարգավիճակով հարցաքննվել էր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ըստ Արման Մուսինյանի տարածած տեղեկատվության  հարցաքննությունը տևել էր 1.5 ժամ: