Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պարույր Հովհաննիսյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։