Ոստիկանները հայտնաբերել են հեծանիվների համար նախատեսված հատվածում կայանված ավտոմեքենան. Տեսանյութ

24-08-2019
657 դիտում
Ոստիկանները հայտնաբերել են հեծանիվների համար նախատեսված հատվածում կայանված ավտոմեքենան. Տեսանյութ

Օգոստոսի 23-ին համացանցում մի լուսանկար էր տարածվել, որում երևում է մի մեքենա՝ կայանած ճանապարհի հեծանիվների համար նախատեսված հատվածում։

Օգոստոսի 24-ին ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են մեքենան։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Հարգելի վարորդներ, ևս մեկ անգամ կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Ճանապարհային ոստիկանությունը հետևողական է։