Փաշինյանն ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակել․ Տեսանյութ

19-09-2019
188 դիտում
Փաշինյանն ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակել․ Տեսանյութ

ՀՀ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ժամանակավոր պաշտոնակատարներ ունեն։

Այս մասին Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կայացրել եմ որոշում՝ ՀՀ Անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ ՀՀ Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին՝ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Ֆորմալ առումով սպասում ենք նախագահի կողմից համապատասխան հրամանագրի ստորագրմանը և հրապարակմանը։ Մեր գործընկերներին այս պահին կարող ենք շնորհավորել և հաջողություն մաղթել իրենց գործունեության մեջ»,- նշեց վարչապետը։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։