Իսպանիայում կանխվել է երկրորդ ահաբեկչությունը. հինգ ենթադրյալ ահաբեկիչները սպանվել են

18-08-2017
28295 դիտում
Իսպանիայում կանխվել է երկրորդ ահաբեկչությունը. հինգ ենթադրյալ ահաբեկիչները սպանվել են

Իսպանիայի ոստիկանությունը հայտնել է, որ իրենց անցկացրած գործողության արդյունքում սպանվել են ահաբեկչության նախապատրաստման մեջ կասկածվող 5 անձ: Դա տեղի է ունեցել Կամրբրիլս առողջարանային քաղաքում՝ Բարսելոնից 135 կմ հեռավորության վրա, – հայտնում է BBC-ին:

Ուրբաթ առավոտյան այդ քաղաքում միջադեպ է տեղի ունեցել, երբ մեքենան դիտավորյալ վրաերթի է ենթարկել մի խումբ անցորդների, ինչի հետևանքով վիրավորվել է 7 մարդ, այդ թվում մեկ ոստիկան: Ավտոմեքենան կողաշրջվել է: Երբ դրա միջից մարդիկ դուրս են եկել, դեպքի վայր հասած ոստիկանները կրակ են բացել նրանց վրա: Բոլոր հինգն էլ սպանվել են:

Ոստիկանության հաղորդմամբ՝ նրանց վրա եղել են մահապարտի գոտիններ, որոնք դեպքի վայրում չեզոքացվել են սակրավորների կողմից:

Իսպանիայի իշխանությունները կարծում են, որ Կամբրիլսում տեղի ունեցածը կապ ունի երեկ Բարսելոնում իրականացված ահաբեկչութան հետ, որտեղ ահաբեկիչները մեքենայով մխրճվել էին Ռամբլա փողոցում հավաքված անցորդների վրա: Բարսելոնի ահաբեկչության զոհ է դարձել 13 մարդ, մոտ 80 մարդ վիրավորվել է, նրանցից 16-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Բացի այդ, ոստիկանները ենթադրում են, որ չորեքշաբթի Ալկանար քաղաքում տեղի ունեցած պայթյունը, որի զոհ էր դարձել մեկ մարդ, նույնպես կապ ունի ահաբեկչական գործողության հետ. այդ տանը, հնարավոր է, հավաքում էին պայթուցիկ սարքավորումներ:

Իսպանիայի վարչապետ Մարիո Ռախոյը երկրում կատարվածն անվանել է «ջիհադիստների հարձակում»:

Աղբյուրը՝ jam-news.net