«Սա ահռելի կորուստ է մեր երկու երկրների համար»․ Ջոնաթան Լակոտը՝ Ազնավուրի մահվան մասին

01-10-2018
199 դիտում
«Սա ահռելի կորուստ է մեր երկու երկրների համար»․ Ջոնաթան Լակոտը՝ Ազնավուրի մահվան մասին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոտը Թվիթերում գրառում է կատարել` անդրադառնալով Շառլ Ազնավուրի մահվանը։

«Մենք կորցրեցինք Շառլ Ազնավուրին, որը խորհրդանշում էր Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններն իրենց ողջ խորությամբ, հարստությամբ և մարդկային առումով,- գրել է նա։ - Սա ահռելի կորուստ է մեր երկու երկրների համար, այն մարդկանց համար, ովքեր նրա պոեզիայի սիրահարներն էին»։