Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ զիջումների․Խոսնակը ներկայացրել է վարչապետի ճիշտ խոսքը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը տարբեր լրատվամիջոցներում վարչապետի հայտարարության հետ կապված շահարկումներից խուսափելու նպատակով, ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ խոսքը AFP գործակալությանը․

«Հակամարտությունների կարգավորումը պետք ա իրականացվի փոխզիջումների հիման վրա։ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ զիջումների»:

«Հորդորում եմ ԶԼՄ գործընկերին զերծ մնալ վարչապետի խոսքը կոնտեքստից դուրս, ոչ ամբողջական կամ սեփական մեկնաբանությամբ ներկայացնելուց», -նշել է խոսնակը։