ՀԱՊԿ շրջանակում ՌԴ պարտավորությունները ՀՀ նկատմամբ չեն տարածվում Ղարաբաղի վրա․ Պեսկով․ Lragir.am

Ռուսաստանը, կատարելով ՀԱՊԿ շրջանակում պարտավորությունները, կարող է պաշտպանել Հայաստանին, բայց այդ պարտավորությունները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Եթե ՀԱՊԿ երկիրը ենթարկվում է ագրեսիայի, դրսից հարձակման, այդ դեպքում պայմանագրի անդամ երկրները պարտավոր են պաշտպանել այդ պետությանը», – նշել է Կրեմլի խոսնակը։

Հարցին, թե որ դեպքում է Ռուսաստանը պատրաստ զինվորականներ ուղարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, Պեսկովն ընդգծել է, որ դա բխում է ՀԱՊԿ շրջանակում պարտավորություններից։

Մանրամասները՝ Lragir.am-ում