Մինչև Ղազանչեցոց եկեղեցուն երկրորդ անգամ հարվածելը թշնամին անօդաչուներով հետևել է լրագրողներին. Արտակ Բեգլարյան․ Factor.am

Ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու երկրորդ հրթիռակոծության արդյունքում վիրավորվել է 3 լրագրող: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: Լրագրողները հարվածի ժամանակ նկարահանելիս են եղել առաջին հարվածի հետևանքները: Բեգլարյանը հավելել է, որ սա միտումնավոր հարված է եկեղեցուն ու լրագրողներին, քանի որ անօդաչուներով հետևել են նրանց մինչև հարված հասցնելը:

Աղբյուրը՝ Factor.am