Արցախի միջազգային ճանաչումը պետք է դառնա օրակարգի թիվ մեկ հարցը. Ռուբեն Ռուբինյան

ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի համոզմամբ` Արցախի միջազգային ճանաչումը պետք է դառնա միջազգային քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ռուբինյանն ասաց հոկտեմբերի 9-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցի ընթացքում:

«Ադրբեջան-թուրքական ահաբեկչական այս հարձակումից հետո աշխարհը պետք է ի վերջո սկսի մտածել Արցախի անկախությունը ճանաչելու մասին, որովհետև փորձը ցույց է տալիս, որ դա միակ ճանապարհն է կայուն կերպով երաշխավորելու Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը: Արցախի միջազգային ճանաչումը պետք է դառնա օրակարգի թիվ մեկ հարցը»,- ասաց Ռուբինյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: