Չինական ծանր հարված Պուտինի ծրագրերին

Չինական ծանր հարված Պուտինի ծրագրերին
Չինական ծանր հարված Պուտինի ծրագրերին

Չինաստանի ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն, որում դատապարտել է Ռուսաստանի ուժային գործողություններն Ուկրաինայում: Չինաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել նաեւ Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու օգտին:

Չինաստանն ունի Թայվանի խնդիր, այդ տեսակետից «սեպարատիստական» գործընթացները հակասում են նրա շահերին: Բացի այդ, Չինաստանն Ուկրաինայում ձեռք է բերել մոտ 3 միլիոն հեկտար վարելահողեր եւ կատարել բազմամիլիարդ ներդրումներ Ուկրաինայի «ռուսալեզու» մարզերում:

Մյուս կողմից, Հայաստանի պարագայում, Չինաստանը եւ Հայաստանը կարողացել են ընդհանուր հայտարարի գալ միջազգային ասպարեզում. Թայվանի եւ Ղարաբաղի հարցում երկու երկրները պայմանավորվել են հանդես չգալ միմյանց շահերին հակասող հայտարարություններով:

Սա Հայաստանի արտաքին քաղաքականության հազվագյուտ հաջողված դրվագներից է, որը թույլ է տալիս գործընկերային հարաբերություններ կառուցել ասիական այս գերտերության հետ:

Իր հերթին, պետք է նշել նաեւ չինական կողմի վերաբերմունքը, որը Հայաստանին դիտարկում է գործընկեր, եւ հարգում է հայկական պետության դիրքորոշումը:

Նույնը չի կարելի ասել Ռուսաստանի պարագայում: Մոսկվան Հայաստանը երբեւէ որպես գործընկեր չի ընդունել, այլ միայն՝ «կրտսեր եղբայր»: Կարդալ ավելին