ԱՄՆ դեսպանը ցավ է հայտնել Հայաստանի հայտարարության կապակցությամբ

ԱՄՆ դեսպանը ցավ է հայտնել Հայաստանի հայտարարության կապակցությամբ
ԱՄՆ դեսպանը ցավ է հայտնել Հայաստանի հայտարարության կապակցությամբ

Հայաստանում մեկնարկած ՆԱՏՕ եւ Հարավային Կովկաս, ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանային անվտանգությանը թեմայով խորհրդաժողովի ընթացքում, որ տեղի է ունենում ՆԱՏՕ-ի աջակցությամբ, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ափսոսանք է հայտնել Ղրիմի վերաբերյալ Հայաստանի հայտարարության կապակցությամբ:

Դեսպանն ասել է, թե ցավալի է, որ Հայաստանն իր հայտարարությունն է արել այդ կապակցությամբ:

Թե հատկապես ինչ հայտարարություն նկատի ունի Հեֆերնը, պարզ չէ: Հնարավոր է, որ նա նկատի ունի Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում հնչեցրած միտքը, որ Ղրիմում տեղի է ունեցել ժողովրդի ինքնորոշման հերթական ակտ:

Չի բացառվում իհարկե, որ դեսպան Հեֆերնը նկատի ունի կամ ակնարկում է նաեւ Արցախի դիրքորոշման մասին, որտեղից ոչ միայն ԱԳՆ եւ ԱԺ մակարդակով եղան հայտարարություններ, այլ նաեւ եղավ տոնական համերգ Ղրիմի համար:

Այն, որ այդ ամենն Արեւմուտքը պետք է ընդուներ ցավով ու ափսոսանքով, կասկած չկա: Արեւմուտքի համար էլ սեպտեմբերի 3-ից հետո երեւի թե պետք է կասկածներ չլինեն Հայաստանի իշխանության պահվածքի հարցում: Կարդալ ավելին