Ես նախանձում եմ հայերի ոգուն, նրանք հզոր ոգի ունեն իրենց երկրի նկատմամբ․ Թրամփ․ Տեսանյութ

Ամերիկայի Ձայնը տեղեկացնում է, որ ԱՄՆ Նևադա քաղաքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քարոզարշավի ժամանակ հայերը ՀՀ և Արցախի դրոշներով ակցիա են իրականացրել։ Թրամփը նկատելով նրանց և դիմելով հայերին, ասել է․

«Հայերը լավ մարդիկ են, սիրում են իրենց երկիրը, նաև` հիանալի գործարարներ, ի դեպ: Երբ ես գալիս էի, ճանապարհին բազմաթիվ հայերի տեսա` գեղեցիկ դրոշներով կանգնած: Ես նախանձում եմ ձեր ոգուն, հայերը հզոր ոգի ունեն իրենց երկրի նկատմամբ: Կաշխատենք ինչ-որ ուղղություններով»։

Սակայն, թե ինչ ուղղություններով, չի մանրամասնել։