ԲՀԿ-ն վերջնագիր ներկայացրեց իշխանությանը.Ծառուկյանը քաղաքում չէ

ԲՀԿ-ն վերջնագիր ներկայացրեց իշխանությանը.Ծառուկյանը քաղաքում չէ
ԲՀԿ-ն վերջնագիր ներկայացրեց իշխանությանը.Ծառուկյանը քաղաքում չէ

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց, որ այսօրվանից մեկնարկում է կառավարության հրաժարականի պահանջի մեկամսյակը: Նա նշեց, որ իրենք չեն բավարարվում միայն վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականով, նրա խոսքով՝ կառավարությունն ամբողջ կազմով պետք է հրաժարական տա:

Վահան Բաբայանը նաև նշեց, որ իրենց համար անընդունելի է ՀՀԿ-ական վարչապետի այլ թեկնածուն, պետք է հաջորդ վարչապետը ՀՀԿ-ական չլինի:

Միաժամանակ ԲՀԿ անդամը սպառնաց իշխանություններին՝ նշելով, որ եթե ստեղծված իրավիճակում իշխանությունները հետևություն չանեն, հաջողության հասնելու համար անհրաժեշտ կլինի, որպեսզի իրենք ապահովեն հարյուր հազարավոր մարդկանց ներկայությունը փողոցներում ու որոշումներ կայացնող կառույցների մոտ: Դրանով, ըստ Բաբայանի, իշխանափոխության փուլային տարբերակին փոխարինելու կգա ամբողջական տարբերակը: Նա ասաց, որ հնարավորություն կա փոփոխություններն անցնցում տարբերակով անելու:

«Իշխանությունները հետևություններ պետք է անեն, որի արդյունքում կարող են խուսափել բարիկադներից ու ցնցումներից»,- նշեց նա:

Վահան Բաբայանի խոսքով՝ կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը երկիրը հասցրել է սնանկության: Նա նշեց, որ ապրիլի 28-ն այն օրն է, որից հետո իրենք որոշելու են իրենց հետագա քայլերը: Ըստ Բաբայանի՝ կամ ապրիլի 28-ին անցնում փոփոխություններ կլինեն, կամ կստեղծի մի իրավիճակ, որի արդյունքում հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց: Կարդալ ավելին