Վարդան Պետրոսյանի գործ. գյուղապետը եւ անձնագրայինը հայտնել են, որ նման ազգանունով ընթերակա չկա

Վարդան Պետրոսյանի գործ. գյուղապետը եւ անձնագրայինը հայտնել են, որ նման ազգանունով ընթերակա չկա
Վարդան Պետրոսյանի գործ. գյուղապետը եւ անձնագրայինը հայտնել են, որ նման ազգանունով ընթերակա չկա

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով ապացույցների հետազոտումը: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը ներկայացրեց քրեական գործի հարուցման մասին ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի որոշումը, դեպքի վայրի նկարագրության արձանագրությունը, մեքենաների նկարագրությունը ըստ դիրքի, զննության մասնակիցների արձանագրությունները, տուժողների, տրանսպորտային միջոցների մասին արձանագրությունները: Ներկայացրեց, որ գործում առկա է լուսանկարչական հավելված՝ 8 լուսանկարից բաղկացած:

Վ. Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ գործում առկա սխեման եւ հետվթարային իրավիճակի հետ կապված սխեմատիկ հատակագիծը ներկայացրեց, որտեղ կասկած հայտնեց, որ գործում եղած գծագիրը եւ անկախ փորձագիտական կենտրոնից ստացված գծագրերը չեն համապատասխանում միմյանց: Այս գործով ընթերակա Վազգեն Կարապետյանը, որի տվյալների մեջ նշված է Զորավան գյուղը, հայտնել էր, որ տվյալ հատվածից մեքենայի դիրքը եղել է 18 մետր 50 սմ, մինչդեռ դատարանում առկա գծագրի համաձայն՝ այն 13 մետր 50 սմ է եղել: Ն. Բաղդասարյանը հայտնեց, որ ընթերակայի անձի հետ կապված՝ դիմել է ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն եւ ըստ պաշտոնական տվյալների՝ 1985թ. ծնված 4 նույն անուն-ազգանունով հաշվառված եւ հաշվառումից հանելու տվյալներ չեն եղել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/04/25/454705/