Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ավագանու անգամ Լեւոն Հովհաննիսյանը տարօրինակ հաշվարկ է արել՝ փորձելով կասկածի տակ դնել տրանսպորտային պարկի համալրման ակնկալվող թվերը։ Հնարավորինս հակիրճ ներկայացնեմ պարզ հաշվարկը.
1. 2020-ին համայնքի բյուջեով ձեռք է բերվել 100 կոմպակտ ավտոբուս (սա հենց ավտոբուս է, ոչ թե միկրոավտոբուս, ինչպես փորձում են ներկայացնել մեր ընդդիմախոս գործընկերները։ Ցանցում որոնեք «Գազել Նեքստ Սիթի» եւ ծանոթացեք տեխնիկական բնութագրին)։
2. 2021-ին կրկին համայնքի բյուջեով գնվել է 211 հատ 8,6-մետրանոց ավտոբուս։
3. Այսօր քաղաքապետ Մարությանը հայտարարեց, որ համայնքի միջոցներով եւս 100 ավտոբուս գնելու հայտ է ներկայացվել։
4. Բացի դրանից, հայտնի է, որ վերջերս ՀՀ կառավարության, Երեւանի քաղաքապետարանի, ՎԶԵԲ-ի եւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ միջեւ ստորագրված վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրերով մեկնարկած գործընթացի արդյունքում քաղաքը կունենա 100 հատ 12 մետրանոց ավտոբուս։ Այսպիսով, 100 + 211 + 100 + 100 = 511 ավտոբուս։ Ըստ տրանսպորտային ռեֆորմի ծրագրի, քաղաքին անհրաժեշտ է 850 ավտոբուս։ 850*100/511=60,11%։
Այսինքն, արդեն արված եւ ակնկալվող գնումների արդյունքում հաջորդ տարի քաղաքային տրանսպորտի պարկը կհամալրվի 60 տոկոսով, եւ ոչ թե 35%-ով, ինչպես ներկայացնում է ավագանու անդամ Լեւոն Հովհաննիսյանը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․
«Քաղաքապետ Հայկ Մարությանի այսօրվա հայտարարությունը նոր 520 ավտոբուսների ձեռքբերման հետ կապված մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը»։