ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հանդիպել են Ալիևի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանդիպումը տեղի է ունեցել համանախագահների տարածաշրջանային այցի շրջանակներում:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու գործող նախագահի անձնական ներկայացուցիչը կայցելեն նաև Երևան: