Անմիջապես Շուշիի մերձակայքում ծանր մարտերը շարունակվում են․ Հովհաննիսյան

Անմիջապես Շուշիի մերձակայքում ծանր մարտերը շարունակվում են։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Գրեթե մեկ ժամ առաջ նա հայտնել էր, որ ծանր մարտեր են ընթանում, հյուսիսում, Մարտունու ուղղությամբ, Շուշիից հարավ հայկական զորքերը հաջողություններ ունեն։