Բակո Սահակյանը «Մարտական ծառայություն» մեդալով է պարգևատրել հակառակորդի գնդակից զոհված զինծառայողին

Բակո Սահակյանը «Մարտական ծառայություն» մեդալով է պարգևատրել հակառակորդի գնդակից զոհված զինծառայողին
Բակո Սահակյանը «Մարտական ծառայություն» մեդալով է պարգևատրել հակառակորդի գնդակից զոհված զինծառայողին

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արտյոմ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը: