Դատախազությունը՝ Փաշինյանի հրահանգով ՊՆ մտնելու եւ գեներալներին ձերբակալելու լուրերի մասին

ՀՀ գործող գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Հարթակներից հնչող ու լրատվամիջոցներից տարածվող տեղեկությունները, թե իբր «Նիկոլ Փաշինյանի հրահանգով դատախազությունը սանկցիա է պատրաստում, որպեսզի շտուրմի ու զինված խմբերի միջոցով սանկցիա կիրառի, մտնի ՊՆ ու ձերբակալի հայկական բանակի գեներալներին», իրականությանը չի համապատասխանում:

Դատախազությունը հրահանգ կատարող չէ և չկա առհասարակ նման բան»: