Պետք է վերականգնվի 1994-ի այն գիծը, որ հաստատվել էր և համաձայնեցվել էր կողմերի միջև․ Արցախի ԱԳՆ․ Տեսանյութ

Մենք առնվազն պետք է վերականգնենք առաջնագիծը, և միջազգային հանրությունը պետք է նպաստի դրան։ Այդ մասին Արցախի տեղեկատվական շտաբում հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

Նրա խոսքով, պետք է վերականգնվի 1994-ի այն գիծը, որ հաստատվել էր և համաձայնեցվել էր կողմերի միջև։ «Եվ 2016-ին այդ գծի խախտման պատճառով է, երբ Ադրբեջանն ունեցավ որոշակի հաջողություններ, որ 4 տարի հետո էլի պատերազմ սկսեն։ Որևէ տարածք Ադրբեջանը չպետք է ձեռք բերի այս պատերազմի շրջանում», -հավելեց Մայիլյանը։

Արցախի արտգործնախարարը նաև հավելեց․ «Խաղաղություն պարտադրելու մի քանի ձև կա․ մեկն այն է, ինչ մեր բանակն անում է ռազմի դաշտում։ Երկրորդ ձևը, եթե խոսում ենք Ադրբեջանի ու Թուրքիայի մասին, միջազգային տարբեր գործիքակազմերը, ինչպես ասում ենք, համոզելը, սանկցիաները»։

Մանրամասները՝ տեսանյութում