Ի գիտություն ընդունելով ՀՀ Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակային հարցազրույցը 2013թ. ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցությունից հրաժարման մասին՝ Հայ ազգային կոնգրեսի հիմնադիր-անդամ Պահպանողական կուսակցությունը 2012թ. դեկտեմբերի 25-ից դուրս է գալիս.
1. Հայ ազգային կոնգրեսից,
2. ՀՀ ԱԺ ՀԱԿ դաշինքից:
Պահպանողական կուսակցությունն իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ Հիմնադիր-նախագահին՝ 2007-ից ի վեր Համաժողովրդական շարժումն առաջնորդելու համար: Պահպանողական կուսակցությունը կշարունակի հետեւողական պայքարը Հայաստանում սահմանադրական կարգի եւ արեւմտյան քաղաքակրթական արժեքների հաստատման, Ազատ-Անկախ Հայաստանի իր տեսլականի իրականացման համար:
ՊԿ Նախագահ՝ Միքայէլ Հայրապետեան