Նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է կոնյակագործների և գինեգործների հետ

Նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է կոնյակագործների և գինեգործների հետ
Նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է կոնյակագործների և գինեգործների հետ

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հուլիսի 22-ին ոլորտային քննարկում է ունեցել Հայաստանի կոնյակագործության և գինեգործության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Հ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, քննարկվել են շրջանառու միջոցներին առնչվող խնդիրները, պետական աջակցության ծրագրերի վերակառուցման հնարավորությունները` ըստ ընկերությունների պահանջների: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել արտահանման խնդիրներին, մասնավորապես` ռուսական շուկայում արտահանման խթանման հնարավորություններին:

Նախարար Խաչատրյանը գինեգործների և կոնյակագործների հետ հանդիպման ընթացքում դիտարկել է որոշ երկրների շուկաներ թիրախավորելու նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով գործող առևտրային կարգավորումները և հետաքրքրությունը։

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ առաջարկները կամբողջացվեն և գրավոր կփոխանցվեն նախարարությանը։