Ազատ Արշակյանը՝ Բագրատյանի թեկնածության մասին. «Իրենց գործընկերոջը չաջակցե՞ն»

Ազատ Արշակյանը՝ Բագրատյանի թեկնածության մասին. «Իրենց գործընկերոջը չաջակցե՞ն»
Ազատ Արշակյանը՝ Բագրատյանի թեկնածության մասին. «Իրենց գործընկերոջը չաջակցե՞ն»

Վաղը ԱԺ նախագահի ընտրություններ են լինելու: Բացի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի առաջադրումից, ինքնառաջադրվեց նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Թե ինչ էր նշանակում պարոն Բագրատյանի այդ քայլը՝ իմանալով, որ ընդդիմադիր ուժերը որոշել են բոյկոտել ԱԺ նախագահի ընտրությունը՝ Aravot.am-ի հետ զրույցում ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն այսպես մեկնաբանեց. «Հրանտ Բագրատյանը, ճիշտ է, ՀԱԿ խմբակցության անդամ է, բայց նաեւ առանձին կուսակցության լիդեր է եւ իրավունք ունի ինքնուրույն առաջադրվել: Նա եղել է ՀՀ վարչապետ, իր քաղաքական կարիերայի համար շատ ցանկալի է, որ լինի նաեւ ԱԺ նախագահ: Շատ բնական է Բագրատյանի նպատակը: Իսկ ՀԱԿ-ը, որ չի աջակցելու Բագրատյանին՝ ես դա չգիտեմ:  Իրենց գործընկերոջը չաջակցե՞ն: Գուցե փոխեն իրենց կարծիքը եւ աջակցեն…»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/04/28/455652/