Արգելվում է տաքսիում վարորդի կողքին ուղեւորի նստեցումը․ Մայիսի 18-ից՝ նոր կանոններ

Հայկական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է մայիսի 18-ից հասարակական տրանսպորտից օգտվելու նոր կանոնները:

Վերգետնյա հասարակական տրանսպորտ

📍Արգելվում է տրանսպորտային միջոցում կանգնած ուղեւորների փոխադրումը, բացի 9 մետրից ավել երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների:

📍Տրանսպորտային միջոցներում ուղեւորների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել նստելու համար հատկացված տեղերի ընդհանուր թվաքանակին, ընդ որում արգելվում է հավելյալ ինքնաշեն նստատեղերի ավելացումը:

📍9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցներում կանգնած ուղեւորների միջեւ պահպանվում է առնվազն 1 մետր հեռավորություն։

📍Տրանսպորտային միջոցները ենթարկվում են խորքային ախտահանման օրական նվազագույնը 2 անգամ, որից մեկը՝ պարտադիր նախաուղերթային հատվածում:

📍Յուրաքանչյուր երթուղու ավարտին (երկար տարածությունների եւ երկարատեւ՝ ավելի քան 3 ժամ տեւողությամբ երթուղիների ժամանակ՝ նաեւ ընթացքում) ուղեւորներին իջեցնելուց հետո իրականացվում է սրահի օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների կանխարգելիչ ախտահանում ախտահանիչ անձեռոցիկներով (կամ ախտահանիչ միջոցների լուծույթներով):

📍Բացառվում է ուղեւորների նստեցումը եւ տրանսպորտային միջոցի սրահում ուղեւորների առկայությունն՝ առանց նրանց կողմից անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակ եւ ձեռնոց կրելու:

📍Յուրաքանչյուր երթուղու ավարտին (երկար տ Տրանսպորտային միջոց նստելուց ուղեւորները պարտադիր ախտահանում են ձեռքերը ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցներով։

📍Յուրաքանչյուր երթուղու ավարտին (երկար տ Տրանսպորտային միջոցից օգտվելիս անհրաժեշտ է ունենալ մանրադրամ ուղեւորավարձի չափով՝ հնարավորինս բացառելով մանր վերադարձնելու անհրաժեշտությունը։

Տաքսի

📍Արգելվում է վարորդի կողքին ուղեւորի նստեցումը:

📍Ավտոտրանսպորտային միջոցները պարտադիր ապահովվում են ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով եւ մեկանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներով:

Երկաթուղային տրանսպորտ եւ մետրոպոլիտեն

📍Ավտոտրանսպորտային միջոցները պարտադիր եւ բոլոր վագոնները պարտադիր ապահովվում են բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով:

📍Ավտոտրանսպորտային միջոցները պարտադիր սպասասրահներում բացառվում են մարդկանց խիտ կուտակումները:

📍Վագոններում ապահովվում է ուղեւորների հնարավորինս նոսր նստեցում:

📍Սպասասրահներում նշանակվում են ուղեւորների նստեցման համար պատասխանատուներ, որոնք կազմակերպում են ուղեւորների նստեցումը:

📍Մետրոպոլիտենի դեպքում մեկ երթուղու ընթացքում յուրաքանչյուր վագոնում ուղեւորների առավելագույն քանակը չի կարող գերազանցել 70-ը:

📍Յուրաքանչյուր երթուղու ավարտին ուղեւորներին իջեցնելուց հետո իրականացվում է վագոնների օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների կանխարգելիչ ախտահանում:

📍Օրական առնվազն 3 անգամ իրականացվում է կայարաններում տեղակայված տերմինալների ախտահանում ախտահանիչ միջոցների լուծույթներով:

📍Յուրաքանչյուր օրվա ավարտին իրականացվում է վագոնների, կայարանների եւ ընդհանուր օգտագործման տարածքների եզրափակիչ ախտահանում մասնագիտացված կազմակերպությունների միջոցով:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/694574951378435