Լիահույս եմ, որ մեր բարեկամության ավանդական կապերը կշարունակեն ամրապնդվել. Եգիպտոսի նախագահը՝ ​ Արմեն Սարգսյանին

Հայաստանի Հանրապետւթյան Անկախության 30-ամյակի առթիվ Հանրապետությաննախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին:

«Անկախության օրվա առթիվ Ձեզ և բարեկամ հայ ժողովրդին եմ հղում իմ սրտագին ողջույններն ու լավագույն բարեմաղթանքները:

Լիահույս եմ, որ մեր բարեկամության արժեքավոր ավանդական կապերը և բազմակողմանիհամագործակցությունն առաջիկա տարիներին կշարունակեն ամրապնդվել տարբերոլորտներում՝ ի նպաստ մեր երկու բարեկամ ժողովուրդների»,– ասվում է ​ նախագահ ԱբդելՖաթթահ Ալ Սիսիի ուղերձում: