«Փաստինֆո» Այսօր Սիրիայի ռազմական ուժերը ռմբակոծել են ապստամբների կողմից գրավված Հալեպ քաղաքում գտնվող տարրական դպրոցը, որի հետևանքով մահացել է 25 երեխա: Այս մասին հայտնել է Սիրիայի Տեղական համակարգման հանձնաժողովը:
Ինչպես տեղեկացնում է CNN լրատվական գործակալությունը, Սիրիայի «Arab News» պետական լրատվամիջոցը որևէ անդրադարձ չի կատարել չորեքշաբթի օրը տեղի ունեցած այս ռմբակոծությանը:
Փոխարենն այն մի պատմություն է պատմել նախագահ Բաշար ալ-Ասադի և նրա կնոջ մասին, ովքեր ընդունելություն էին կազմակերպել՝ հայրենիքը պաշտպանելու ժամանակ զոհված որդիների մայրերի համար:
Pastinfo.am
30.04.2014
Սիրիայում տարրական դպրոցի ռմբակոծության արդյունքում տասնյակ երեխաներ են մահացել

Սիրիայում տարրական դպրոցի ռմբակոծության արդյունքում տասնյակ երեխաներ են մահացել