Համացանցում ակտիվորեն շահարկվող լուրերն այն մասին, թե իբր «Եղնիկներ»-ի զորամասի մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմը պետք է լքի զբաղեցրած դիրքերը և որին իբր ընդդիմանում է հրամանատար Կարեն Ջալավյանը, իրականությանը չի համապատասխանում:
Տվյալ տեղամասում ՊԲ ստորաբաժանումները շարունակում և շարունակելու են իրականացնել մարտական հերթապահություն:
Այս մասին հայտնում են Պաշտպանության բանակից։
13.11.2020
«Լուրերն այն մասին, իբր «Եղնիկներ»-ի հերթապահություն իրականացնող անձնակազմը պետք է լքի զբաղեցրած դիրքերը և որին իբր ընդդիմանում է հրամանատար Կարեն Ջալավյանը, իրականությանը չի համապատասխանում»․ ՊԲ
