ԱՄՆ-ը 5մլն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի ԼՂ-ում վերջին մարտերից տուժածներին օգնելու համար․ Ամերիկայի ձայն

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն այսօր հայտարարություն է տարածել, ըստ որի ԱՄՆ-ը 5 միլիոն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով տուժածներին օգնելու նպատակով:

Հայտարարությունում ասված է . “Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումը: Վերջին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Միացյալ Նահանգները կոչ է արել դադարեցնել բռնությունները և դատապարտել ռազմական սրումը, որը հանգեցրեց մեծաթիվ զոհերի, այդ թվում ՝ խաղաղ բնակիչների շրջանում: Մենք մեկ անգամ ևս ցավակցում ենք զոհվածների և վիրավորների ընտանիքներին և բոլոր կողմերին կոչ ենք անում հարգել իրենց պարտավորությունները միջազգային օրենքների, ներառյալ միջազգային մարդասիրական օրենքների համաձայն:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։