Նախագահ Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ․ Տեսանյութ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին և դրանով պայմանավորված՝ Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակին: