Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է․
Երեկ այցելեցինք Քարվաճառ ու Շահումյանի շրջանի մի շարք գյուղեր՝ ծանոթանալու տեղի իրավիճակին: Ցավալի էր արձանագրել մարդկանց հայրենազրկումն ու գաղթը, նրանցից ոմանք՝ արդեն երկրորդ անգամ: Իսկ Դադիվանքը լիքն էր ուխտագնացներով: Մնացած տպավորությունների ու աշխատանքների մասին դեռ կնախընտրեմ լռել…