Քարվաճառում վիրավորված կնոջ առողջական վիճակը կայուն ծանր է

Քարվաճառում վիրավորված կնոջ առողջական վիճակը կայուն ծանր է
Քարվաճառում վիրավորված կնոջ առողջական վիճակը կայուն ծանր է

Ուրբաթ օրը Քարվաճառի տարածքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորված Կարինե Արշավիրի Դավթյանի առողջական վիճակը այժմ կայուն ծանր է` դրական նախանշաններով:
Կարինե Դավթյանն այժմ գտնվում է Մուրացանի հոսպիտալում: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ 
Հիշեցնենք՝ հուլիսի 11-ին Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա, 1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը: