Պրոպագանդայի ճգնաժամը. Կիսելյովը կրկին Հայաստանում է

Պրոպագանդայի ճգնաժամը. Կիսելյովը կրկին Հայաստանում է
Պրոպագանդայի ճգնաժամը. Կիսելյովը կրկին Հայաստանում է
Հեղինակ MediaLab

Ռուսաստանում խայտառակություն է բացահայտվել. մեծ աղմուկ հանած պատմությունը փոքրիկ տղայի խաչելության մասին, որ պատմել է իբր Գալինան Սլավյանսկից, պարզվել է մտացածին, հնարովի բան է: Պատմությունը ցուցադրվել է Առաջին ալիքով՝ ինչպես գրում են ռուսական ԶԼՄ-ները, տղան իրական չի եղել, իսկ ահա խայտառակությունը՝ իրական է:

Լեվադա կենտրոնի տնօրեն Լեվ Գուդկովը համարում է, որ հետսովետական շրջանում Ռուսաստանում երբեք չի եղել այդքան ագրեսիվ պրոպագանդա: Նա կարծում է, որ Ուկրաինայում պարտությունից հետո աշնանը Պուտինի իմիջը կփոխեն եւ նա կներկայանա որպես «խաղաղասեր հումանիստ»: Բայց, կազդի՞ արդյոք այդ փոփոխությունը Հայաստանի հանդեպ քաղաքականության վրա:

Կրկին Երեւան է եկել Պուտինի գլխավոր պրոպագանդիստ Դմիտրի Կիսելյովը, մեկը նրանցից, ովքեր ստեղծել են Պուտինի ագրեսիվ կայսերական իմիջը: Այդ իմիջը վանել է Ռուսաստանի բոլոր ներկա եւ նախկին դաշնակիցներին, որոնք նրանից հեռու գնացին: Ագրեսիվ պրոպագանդան Պուտինին թողել է աշխարհի դեմ մենակ եւ նա այժմ գնացել է ԲՐԻԿՍ Վեհաժողովին, որպեսզի խնդրի հեռավոր երկրներին դիմագրավել ԱՄՆ եւ նրա դաշնակիցների պատժամիջոցներին:

Դմիտրի Կիսելյովի նախկին այցը Հայաստան ավարտվեց աղմուկով՝ նա արեց հայտարարություններ, բայց նրան արագ տեղը դրեցին: Նախորդ անգամ նրան հայաստանի խորհրդարանի գլխավոր մուտքին մոտեցրին շքեղ ավտոմեքենայով: Այս անգամ, ըստ ամենայնի, Կիսելյովը որոշել է չհրապարակել իր այցը:Կարդալ ավելին