Խնդրում եմ զերծ մնալ ռազմագերիների լուսանկարների հրապարակային ցուցադրումից․ Անի Սամսոնյան

Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի ընկերներ, տեղեկություն ունեմ, որ վաղը գերիների հետ վերադարձի համար երթ է կազմակերպվում, որտեղ կցուցադրվեն նաև նրանց նկարները:

Խնդրում եմ զերծ մնալ տղաների լուսանկարների հրապարակային ցուցադրումից` հաշվի առնելով նրանց արժանապատվության իրավունքը»: