Տեղի ունեցավ ԵՄԱ ամենամյա մրցանակների հանձնման արարողությունը

Տեղի ունեցավ ԵՄԱ ամենամյա մրցանակների հանձնման արարողությունը
Տեղի ունեցավ ԵՄԱ ամենամյա մրցանակների հանձնման արարողությունը

2014թ. հուլիսի 18-ին լրացավ Երեւանի մամուլի ակումբի հիմնադրման 19 տարին։ Նույն օրը մայրաքաղաքի «Հրազդան» հյուրանոցում տեղի ունեցավ ԵՄԱ ամենամյա մրցանակների հանձնման արարողությունը։ ԵՄԱ մրցանակը սահմանվել է 1998-ից եւ տրվում է Հայաստանի լավագույն լրագրողներին, ԶԼՄ-ներին եւ մեդիա-կազմակերպություններին (տե՛ս http://www.ypc.am կայքէջի «Մրցանակներ» բաժինը)։

ԵՄԱ 2013-2014թթ. մրցանակակիրներ

Նազիկ Արմենակյանը՝ հայ ֆոտոլրագրությունը թեմաներով եւ ռակուրսներով հարստացնելուհամար արժանացավ ԵՄԱ հիմնադիր անդամ, ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանի անվան մրցանակին:

Մրցանակը հանձնեց ԵՄԱ փոխնախագահ Ավետ Դեմուրյանը։

epress.am Անկախ լրագրողների ցանցի խմբագիր Յուրի Մանվելյանը եւ օպերատոր Տիգրան Խաչատրյանը՝ Ուկրաինայի իրադարձություններն օպերատիվ լուսաբանելու համար արժանացան Երեւանի մամուլի ակումբի մրցանակին։

Մրցանակը հանձնեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն,

ԵՄԱ խորհրդի անդամ Նունե Սարգսյանը։

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության  «Հայադարան» հաղորդաշարի «Թատրոն 32» ստեղծագործական խումբը՝ Հայ գրական ժառանգության հանդեպ չհոգնած եւ չհոգնեցնող մոտեցման համար արժանացավ Երեւանի մամուլի ակումբի մրցանակին։

Մրցանակը հանձնեց ԵՄԱ խմբագիր, ԵՄԱ խորհրդի անդամ Հերիքնազ Հարությունյանը։

Այս մասին իրազեկում է ԵՄԱ մամլո հաղորդագրությունը:

© Medialab.am