Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Ստեփանակերտում դաշտային ռազմական հոսպիտալ է բացել։ ՌԻԱ-նովոստի գործակալությունը տեղեկացնում է, որ հոսպիտալը հագեցած է վերակենդանացման, վիրահատական և ատամնաբուժական կաբինետներով, ֆունկցիոնալ և լաբորատոր ախտորոշման լաբորատորիաներով։


