Ստյոպա Սաֆարյան. Առաջիկայում բարդ իրավիճակ կստեղծվի

Ստյոպա Սաֆարյան. Առաջիկայում բարդ իրավիճակ կստեղծվի
Ստյոպա Սաֆարյան. Առաջիկայում բարդ իրավիճակ կստեղծվի

Հայաստանի համար առաջիկայում բարդ իրավիճակ կստեղծվի՝ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցների ընդլայնմամբ պայմանավորված: Lragir.am-ի հետ զրույցում նման կանխատեսում արեց վերլուծաբան, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

«Հայաստանի համար բարդ իրավիճակ է ստեղծվում, որովհետև Հայաստանում 1300-ից ավելի ռուսական կապիտալով ընկերություններ կան: Բացի այդ, Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանի տնտեսությունից: Առանց այն էլ Ռուսաստանում աշխատող հայերի կողմից Հայաստան ուղարկվող մասնավոր տրասնֆերտներում մենք այդ պատժամիջոցների ազդեցությունը տեսնելու ենք»,- ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպանատան նախազգուշացումներին՝ ուղղված Հայաստանի կառավարությանը և բիզնես կառույցներին՝ զերծ մնալու ռուսական ընկերությունների հետ հանագործակցությոնից, Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ այդքան էլ արդարացված չեն հայաստանյան ընկերություններին արված զգուշացումները:

«Դրանից Հայաստանն է տուժելու, դա միայն Ռուսաստանի խնդիրը չէ: Եթե ուզում էին պատժամիջոցներ կիրառել և դրա էֆեկտը տեսնել, ապա կարիք չկար, որ դրանում խառնեին նաև հայկական ընկերություններին»,- նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանի համար դժվարին ժամանակներ են գալիս: Կարդալ ավելին