Դիակը չեզոք գոտուց հանելիս ադրբեջանական զինուժը կրել է նոր կորուստներ

Դիակը չեզոք գոտուց հանելիս ադրբեջանական զինուժը կրել է նոր կորուստներ
Դիակը չեզոք գոտուց հանելիս ադրբեջանական զինուժը կրել է նոր կորուստներ

Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ իրադրությունը շարունակել է մնալ լարված:

Իրավիճակը մարտականին մոտ էր հատկապես Ասկերանի ուղղության սահմանահատվածում, որտեղ հակառակորդի կողմից ձեռնարկված հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կասեցվել և վերջինս մարտադաշտում թողնելով  առնվազն մեկ սպանված ասկյար` հետ էր շպրտվել:

Սակայն ողջ գիշերվա ընթացքում շփման գոտու այդ հատվածում դիրքային մարտը շարունակվել է: Հակառակորդին հաջողվել է մեծ ուժերի ներգրավմամբ և տարբեր զինատեսակների կիրառման արդյունքում միջդիրքային չեզոք գոտուց հանել իր ասկյարի դիակը:

Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալների, այդ գործողության արդյունքում ադրբեջանական զինուժը կրել է նոր կորուստներ:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն