Ուղեբեռները և ձեռքի իրերը կախտահանվեն․ «Զվարթնոց»-ից խնդրում են նախապես չփաթեթավորել ուղեբեռն ու ձեռքի իրերը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Կորոնավիրուսի հնարավոր ներթափանցումը օդանավ կանխարգելելու նպատակով «Զվարթնոց» միջազգային օդանավակայան մուտք գործելուն պես այսուհետ պարտադիր և անվտանգ կերպով կախտահանվեն ձեր ուղեբեռները և ձեռքի իրերը:  

Ուստի, խնդրում ենք օդանավակայան ժամանելիս նախապես չփաթեթավորել ձեր ուղեբեռները և ձեռքի իրերը, այլապես օդանավակայանում ստիպված պետք է հեռացվի փաթեթավորումը:

Ցանկության դեպքում օդանավակայանում ևս կարող եք փաթեթավորել ձեր իրերը, որոնք փաթեթավորելուց հետո ևս մեկ անգամ ախտահանվելու են հատուկ նյութերով»: