Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով 27 927 վարակում են հայտնաբերել

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 27 927-ով՝ մինչեւ 2 569 126: Դեկտեմբերի 10-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մեկ օր առաջ աճը կազմել Էր մեկ օրում 26 190: ՏԱՍՍ-ի հաշվարկներով՝ վերջին յոթ օրվա ընթացքում Ռուսաստանում միջին հաշվով օրական հայտնաբերում են վարակման ավելի քան 18,8 դապք յուրաքնչյուր 100 հազար բնակչի հաշվով: Մասնավորապես, մեկ օրում վարկման 3 774 դեպք Է հայտնաբերվել Սանկտ Պետերբուրգում, 1 351-ը՝ Մոսկվայի մարզում, 499-ը՝ Նիժնի Նովգորոդի մարզում, 433-ը՝ Կարելիայում, 392-ական՝ Արխանգելսկի եւ Սվերդլովսկի մարզերում:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակման 6 730 նոր դեպք Է արձանագրվել Մոսկվայում: Ընդամենը համավարակի սկզբից ի վեր մայրաքաղաքում հայտնաբերել են 671 948 վարակված: Մեկ օր առաջ Մոսկվայում հայտնաբերվել Էր 5 145 հիվանդացած: Նոր դեպքերի աճը, շտաբի տվյալներով, կազմել Է 1 տոկոս:

Ներկայումս Ռուսաստանում բուժումը շարունակում Է 490 177 մարդ: Ռուսաստանում դուրս գրված հիվանդների թիվը, որոնց մոտ ավելի վաղ կորոնավիուս Է ախտորոշվել մեկ օրում ավելացել Է 25 877-ով, իսկ ընդամենն առողջացել Է 2 033 669 մարդ: Շտաբի տվյաների համաձայն՝ ապաքինվածների բաժինն ավելացել Է մինչեւ վարակվածերի ընդանուր թվի 79,2 տոկոսը:

Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանում մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 562-ով՝ մեկ օր առաջվա 559-ի դիմաց՝ մինչեւ 45 280: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել լոկ համաճարակը վերջանալուց հետո) մնացել Է 1,76 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից: