Այս բացառիկ լուսանկարն այսօր առաջին անգամ է հրապարակվում. Մայր Աթոռ

Մայր Աթոռի Արխիվում պահվող բացառիկ այս լուսանկարն այսօր առաջին անգամ է հրապարակվում:

25 օգոստոսի, 1915 թ., Մայր Աթոռ.
Երանաշնորհ Տ. Տ. Գևորգ Ե. Սուրենյանց Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սբ Գայանե վանքի միաբանական շենքի (որը վերածվել էր հիվանդանոցի) առջև՝ շրջապատված որբուկներով, գաղթականներով, բուժաշխատողներով, միաբաններով և զորականներով:

Տրամադրվել է Մայր Աթոռի Արխիվի կողմից: