ԱՄՆ-ը կարող Է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ հայտարարել ռուսական Ս-400-ների ձեռքբերման համար. WSJ

ԱՄՆ-ի իշխանությունները կարող են ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման համար Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին հայտարարել դեկտեմբերի 11-ին: Այդ մասին հայտնել Է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրաժարվել Է մեկնաբանել պատժամիջոցների հնարարավոր սահմանումը: Դեկտեմբերի 10-ին Reuters գործակալությունը տեղեկացրել Է, որ «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների հակազման մասին» օրենքի շրջանակում Թուրքիայի դեմ սահմանափակումների վերաբերյալ կարող Է հայտարարվել «ցանկացած օր», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: